Հունվար 23, 2022 17:00 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իսլամի մարգարեի ընտանիքի անդամների (Ահլե բեյթ) մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Կրոնական շրջանակները լուսաբանման ջիհադի կենտրոններն են, ուրեմն գտեք ձեր դերը ժողովրդի դեմ իրականացվող մեդիա պատերազմում»:

Այսօր, իսլամի հարգարժան դստեր՝ Ֆաթիմա Զահրայի ծննդյան օրվա առիթով,  Մոհամմադ մարգարեի ընտանիքի անդամների (Ահլե բեյթ) մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով  Ֆաթիմա Զահրայի վեհ անհատականությանը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Մաքրամաքուր դիրքը, Աստծուն անվերապահ ծառայելը,և Մուբահալայի  իրադարձության ժամանակ՝ անարդարության ճակատում գերազանց դիրքը, Ֆաթիմայի այն եզակի առանձնահատկություններից են,որոնց անդրադարձ է կատարվել Ղուրանում»: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Աստծո օրհնությամբ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի հասարակությունը դարձել է ֆաթիմական, և անցած 43 տարիների ընթացքում բազմիցս ֆաթիմական շարժման ականատես ենք եղել: Այդ թվում կարելի է նշել  սրբազան պաշտպանության տարիներին տեղի ունեցած ֆաթիմական շարժումը, գիտական ​​շարժումը և միջուկաբան գիտնականներ Ֆախրիզադեի ու  Քազեմի Աշթիանիի նման  նահատակների   անվերապահ ծառայություններն ինչպես նաև  բնական աղետների, ներառյալ՝  ջրհեղեղների և երկրաշարժերի ժամանակ տեղի ունեցած ֆաթիմական շարժումը»: 

Նա ընդգծել է.«Ֆաթիմա Զահրան պետք է օրինակ հանդիսանա բոլոր առումներով, հատկապես հասարակական և հեղափոխական շարժումներում»:

Այաթոլլահ Խամենեին   նշել է. «Այն պայմաններում, երբ թշնամին տնտեսական ճնշում գործադրելով փորձում է ժողովրդին Իսլամական համակարգի դեմ տրամադրել, ժողովրդի ուղղղված սոցիալական ծառայությունը  արժեքավոր ջիհադ է»:

Անդրադառնալով  Իրանի ժողովրդի թշնամիների ծավալուն տեղաշարժերին՝ ԶԼՄ-ների և հազարավոր մեդիա մասնագետների ու ֆինանսական ու անվտանգության ահռելի աջակցությունների  միջոցով նրանց  հավատքի ու մտքի վրա ազդելու նպատակով, մեծարգո առաջնորդը ջիհադի ոլորտը  համարել է լուսաբանման կարևորագույն ասպարեզը: Նա ընդգծել է.«Այս սատանայական շարժման դիմաց, կրոնական շրջանակները պետք է իրենց հարց տան, թե անարդարության դեմ արդարության պատերազմում  և կեղծիքի ու ճշմարտության ճակատում իրենք որտե՞ղ են կանգնած և ինչպե՞ս են տարածում հեղափոխության  հիմնական իդեալներն ու սկզբունքները»։

Անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարիներին և հակահեղափոխական ապստամբությունների ժամանակ գովերգուների  դերակատարությանը, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Գովերգուները բառի բուն իմաստով դաստիարակեցին մոջահեդներ ու նահատակներ և Իսլամական Հանրապետության ու թշնամու միջև մշակութային ու մեդիա պատերազմում հեղափոխական գովերգուների ձայնն արդյունավետ էր և այսօր ևս այս ձայնը պետք է արդյունավետ լինի թշնամու լայնածավալ ճակատին դիմակայելու հարցում»: