Հունվար 23, 2022 18:03 Asia/Tehran
  • Ընդլայնվում է հարևան երկրների հետ Իրանի առևտրափոխանակումների ծավալը

Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային Անվտանգութեան և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հայտարարեց, որ է հարևան երկրների հետ Իրանի առևտրափոխանակումների ծավալն աճել է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին կիրակի օրը ասել է.«Անցած ամիսների ընթացքում եռապատկվել է հարևանների հետ ԻԻՀ առևտրափոխանակումների ծավալը»:

Իրանի Իսլամական Խորհրդարանի պատգամավորը հավելել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները և Վիեննայի բանակցություններում Իրանի ունեցած աջակցության բարձր մակարդակը՝ տնտեսական իրավիճակի բարելավման հույսը մեծացել է»։

Իրանի կառավարության մոտեցումը տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն է, և դրա ապացույցը Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցությունն է:

Իրանի Իսլամական Հանրապետության հայացք դեպի արևելք քաղաքականությունը այն ռազմավարական քաղաքականություններից է, որն ուղղված է  արևմտյան և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հավասարակշռության պահպանմանը: