Հունվար 24, 2022 11:19 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կմեկնի Ադրբեջան

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կմեկնի Բաքու՝ երկու երկրների միջև տարանցման ու բեռնափոխադրումների դյուրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Ռոստամ Ղասեմին երկուշաբթի օրը կմեկնի Բաքու՝  Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկելու տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության զարգացման և երկու երկրների միջև համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը։

Ռոստամ Ղասեմին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Բենիևի հետ՝ քննարկելու Աստարա Չայ գետի վրա համատեղ ճանապարհային կամրջի կառուցման, տարանցիկ բեռնափոխադրումների դյուրացման և ծովային առևտրի ոլորտներում առկա խնդիրների լուծման հետ կապված հարցեր: 

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կայցելի Աստարա-Աստարա երկաթգիծ, կծանոթանա ինչպես նաև Աստարա Չայ գետի վրա համատեղ ճանապարհային կամրջի կառուցման նախագին և  տարանցիկ ճանապարհներին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio