Հունվար 24, 2022 12:23 Asia/Tehran
  • Իրանի արտաքին քաղաքականությունը մուտք է գործել նոր դարաշրջան

Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հատուկ օգնականն ու խորհրդականն ընդգծել է. «Իրանի արտաքին քաղաքականության կյանքում նոր դարաշրջան է սկսվել: 15 երկրների հետ հարևանության քաղաքականությունը ապշեցրել է արևմտյան թշնամիներին և որոշ տարածաշրջանային մրցակիցներին»:

Զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական և հատուկ խորհրդական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, Իրանի և հարևանների ազգային համաժողովում ասել է. «15 երկրների հետ հարևանության քաղաքականությունը, Արևմտյան Ասիայում Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը և Չինաստանի ու Ռուսաստանի հետ համապարփակ հարաբերություններ զարգացնելու քաղաքականությունը զարմացրել են արևմտյան թշնամիներին և որոշ տարածաշրջանային մրցակիցներին»:

Գերագույն գլխավոր հրամանատարի հատուկ օգնականն ու խորհրդականն ասել է. «600 միլիոն բնակչությամբ Իրանի 15 հարևան երկրները զբոսաշրջային մեծ ներուժ ունեն և ոչ նավթի արտահանումն այդ երկրների բազմամիլիարդանոց շուկա, կարող է արդյունավետ լինել «հարևանության քաղաքականության» մշակման գործում»:

Սաֆավին հավելել է. «Իրանը հարևան է 11 աշխարհաքաղաքական համակարգերի հետ և կարող է ստեղծել կազմակերպություններ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա, իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԷԿՕ-ն կարող են իրար հետ շաղկապված գործել»։

Գերագույն գլխավոր հրամանատարի հատուկ օգնականն ու խորհրդականը նշել է. «Իրանը կարող է ազդեցիկ տերություն դառնալ մինչև 2050 թվականը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ