Իրանի ՆԳ նախարար. ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալը ցույց տվեց, որ Վաշինգտոնի հետ փոխգործակցելու քաղաքականությունը ոչ մի օգուտ չունի
Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարն ընդգծել է. «ԱՄՆ-ի դուրս գալը ՀԳՀԾ-ից ցույց տվեց, որ Վաշինգտոնի հետ համագործակցելու քաղաքականությունն անօգուտ է»:
ԻԻՀ Ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, երկուշաբթի օրն Իրանի և հարևանների ազգային համաժողովում ասել է. «Արևմուտքին երբեք հնարավոր չի եղել վստահել եղել: Արևմուտքն Իրանի հետ թշնամացել է իսլամական հեղափոխության սկզբից ի վեր, և ոչ մի առիթ բաց չի թողել այդ թշնամությունն առաջ տանելու համար»։
Ահմադ վահիդին հավելել է. «Քանի դեռ ԱՄՆ-ն դուրս չի եկել տարածաշրջանից, թույլ չի տա տարածաշրջանում շարունակել հարեւանության քաղաքականությունը»:
ՆԳՆ նախարարն ասել է. «Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը աշխատում են տարածաշրջանում տարաձայնություններ սերմանելու ուղղությամբ: Մմասնավորապես, Սիոնիստական ռեժիմն իր գոյությունը սահմանում է տարածաշրջանի երկրների միջև լարվածության թուլացման, պառակտման և անվստահության համատեքստում»:
Ահմադ Վահիդին ընդգծել է. «Հարևանության քաղաքականությունը միակողմանի խնդիր չէ, որը պետք է որոշի Իրանի Իսլամական Հանրապետությունը միայնակ: Այն պետք է համաձայնեցվի թէ տարածաշրջանի, թե՝ հարևան երկրների հետ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio