Հունվար 24, 2022 16:30 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողն արժանացել է 2021 թվականի աշխարհի լավագույն գյուտարարի կոչմանը

Իրանցի հետազոտող, բժիշկ և գյուտարարը ՄԱԿ-ի մտավոր սեփականության գործակալության (WIPO) կողմից ճանաչվել է 2021թ. աշխարհի լավագույն գյուտարարը

Համեդ Միլանին, ով վերջին ամիսներին իր գյուտերով մի քանի մեդալներ է նվաճել համաշխարհային տարբեր մրցույթներումց, կառուցել է նոր սերնդի գերարդիական ռեակտորներ՝ տիեզերանավերում էներգիա արտադրելու համար: Նրա գյուտը ՄԱԿ-ի մտավոր սեփականության գործակալության (WIPO) կողմից ճանաչվել է 2021 թվականի լավագույն գյուտը ընտրված 800 նմուշների միջից։

Տիեզերանավերում էլեկտրաէներգիայի արտադրության առաջադեմ ռեակտորային համակարգի նախագծումը և կառուցումը տեղի է ունեցել առաջին անգամ աշխարհում, որը օգտագործելով մանրէական վառելիքի բջիջների տեխնոլոգիան, պլաստիկը վերածում է կենսաէլեկտրական էներգիայի:

Տիեզերքում վերամշակումը և տիեզերք նետված ամբողջ կամ նույն քանակությամբ զանգվածի վերօգտագործումը երկարաժամկետ կայուն տիեզերական ճանապարհորդության բանալին է: