Հունվար 24, 2022 16:32 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը ձգտում է ընդլայնել փոխգործակցությունը բոլոր, հատկապես՝ հարևան երկրների հետ

ԻԻՀ նախագահը Թեհրանում Բրունեյի նոր դեսպանի հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ ընդգծել է. «Իրանը փորձում է ընդլայնել փոխգործակցությունը բոլոր, հատկապես՝ հարևան և մուսուլման երկրների հետ»։

Երկուշաբթի օրը,  Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Բրունեյի նոր դեսպան Իսմայիլ Աբդոլմանապի հավատարմագրերը:

Արարողության ժամանակ, անդրադառնալով երկու ժողովուրդների մշակութային հարաբերություններին, Ռայիսին ասել է.«Հուսով ենք, որ Իրանի և Բրունեյի միջև երկկողմ համագործակցությունը և բարեկամական փոխգործակցություններն ավելի կընդլայնվեն տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»: