Հունվար 24, 2022 17:46 Asia/Tehran
  • Խաթիբազադե. Վիեննայի բանակցությունները լավ առաջընթաց են ունեցել

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունները դրական ընթացք ունեն։

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Սաիդ Խաթիբզադեն Վիեննայում «4+1» խմբի հետ Իրանի բանակցությունների զարգացումների մասին ասել է.«Բոլոր կողմերը համակարծիք են, որ մենք չպետք է կրկին տեսնենք, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային համաձահնագրից»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է.«Մենք լավ առաջընթաց ենք գրանցել չորս ոլորտներում, իսկ որոշ փաստաթղթերում տարբերությունների ու փակագծերի քանակը նվազել է»։

Խաթիբզադեն նշել է. «Մեծ հաջողությունն այն էր, որ երաշխիքների ոլորտում Իրանի առաջարկած շատ գաղափարներ արձանագրվեցին, և այն սկզբունքը, որ պետք է նկատի առնել երաշխիքը, համաձայնեցվել է բոլորի կողմից»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, բանակցությունների նախապայմանների մասին Իրանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի վերջին  արտահայտությունների վերաբերյալ ասել է.«Իրանը հենց  սկզբից ոչ մի նախապայման չի ընդունել»։