Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակում է ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք քաղաքականությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանն իր անկախության տիրույթում շարունակում է ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք քաղաքականությունը»:
Երկուշաբթի օրը, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում կայացած Իրանի և հարևանների ազգային համաժողովի ավարտին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք հստակ նշում ենք, որ արտաքին հարաբերություններում համագործակցում ենք և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ: Սակայն անկախության տիրույթում, Իրանը շարունակում է ո չ Արևելք, ո չ Արևմուտք քաղաքականությունը»:
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցություններին, Աբդոլլահյանն ասել է..«Ամերիկացիները պնդում են ուղիղ բանակցություններ վարելու վրա, սակայն մենք այդ կապակցությամբ հստակ եզրակացություն դեռևս չունենք»:
Նշելով, որ 13-րդ կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկը հարևանների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունն է, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Կառավարությունը հետամուտ է հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների օպտիմալացմանը՝ առավելագույնս օգտվելով գոյություն ունեցող կարողություններից և վերականգնելով սահմանափակված հնարավորությունները»: