Իրանը կարող է մասնակցել ԼՂ վերականգնման ծրագրերին
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ Իրանը կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնման ծրագրերին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և Իրան-Ադրբեջանիտնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ռոստամ Ղասեմին և նրան ուղեկցող պատվիրակությունը, Ադրբեջան կատարած այցի ընթացքում, երկուշաբթի օրն այցելել են Լեռնային Ղարաբաղի որոշ ազատագրված տարածքներ և ծանոթացել այդ տարածքների տրանսպորտային ու ենթակառուցվածքային նախագծերին:
Այցի ընթացքում իրանական պատվիրակությանն ուղեկցել է Ադրբեջանի փոխվարչապետ և Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը։
Պատվիրակությունը Թեհրանից ուղիղ թռիչքով ժամանել է ԼՂ, որտեղ ծանոթացել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շահագործման պայմաններին: Օդանավակայանը կառուցվել է անցյալ տարի՝ Ադրբեջանին տարածքների ազատագրումից հետո, 9 ամսվա ընթացքում և շահագործման հանձնվել 2021թ հոկտեմբերի 26-ին:
Երկօրյա այցի ընթացքում իրանական պատվիրակությունը կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելու տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները։