Հունվար 25, 2022 11:03 Asia/Tehran

Իրանի դատական ​​համակարգի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Եմենի խաղաղ բնակիչների դեմ ոճրագործությունների մեղավորներին և նրանց աջակիցներին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում, դատապարտելով անցած ուրբաթ օրը Եմենի խաղաղ բնակիչների դեմ Միացյալ Նահանգների աջակցությամբ և Սաուդյան Արաբիայի գլխավորած ագրեսիվ կոալիցիայի կողմից իրականացված ոճրագործությունները, Իրանի դատական ​​համակարգի մարդու իրավունքների շտաբի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբադին միջազգային այդ կառույցին կոչ է արել անել ամեն ինչ՝ այս հանցավոր արարքի մեղավորներին և աջակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։

Ղարիբաբադին հավելել է. «Եմենի ժողովուրդը, որն ավելի քան 6 տարի է իր կյանքն ու ունեցվածքը զոհում է ինքնորոշման և անկախության իր իրավունքն իրացնելու համար, իրականում զոհ է դառնում մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների պասիվ, երկակի, գործիքային և մարդու իրավունքներին դեմ քաղաքականությանը»։

Ուրբաթ օրը Եմենում Եմենի բանտի վրա ԱՄՆ-ի գլխավորած հարձակման հետևանքով զոհվել է մոտ 100 բանտարկյալ և վիրավորվել ավելի քան 260 մարդ:

Ուրբաթ օրը, Եմենում մի կալանավայրի վրա ԱՄՆ-ի աջակցությամբ, Սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի իրականացրած հարձակման հետևանքով սպանվել են շուրջ 100 կալանավորներ և ավելի քան 260 ուրիշներ վիրավորվել են:

Պիտակ