Հունվար 25, 2022 11:54 Asia/Tehran
  • Վերջին 10 ամսում Իրանից արտահանումն աճել է 38 տոկոսով

Իրանի մաքսատան ղեկավարն ասել է. «Վերջին 10 ամիսների ընթացքում Իրանից արտահանումն աճել է 38 տոկոսով»։

Իրանի մաքսատան գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին երեքշաբթի օրը լրագրողներին ասել է.«Իրանի արտահանման արժեքը կազմում է 38 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցույց է տալիս 38 տոկոս աճ»։

Մողադասին հայտարարել է, որ արտահանման հիմնական ուղղություններն են Չինաստանը և Իրաքը։