Հունվար 25, 2022 16:45 Asia/Tehran
  • Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի դաշինքը մտահոգիչ է Արևմուտքի համար

Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է.«Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դաշինքն ու համագործակցության ընդլայնումը մտահոգիչ է արեւմտյան երկրների համար»։

Հյուսիսային Օսիայի տարածաշրջան կատարած գործուղման ժամանակ լրագրողներին տվաած հարցազրույցում, Քազեմ Ջալալին ասել է.«ԱՄՆ-ը և ընդհանրապես արևմտյան երկրները մտահոգված են նոր կոալիցիաներով, որոնք ներկայումս ձևավորվում են միջազգային ասպարեզում»։

Նշելով որ Իրան, ՌԴ և Չինաստան դաշինքը ռազմավարական կոալիցիայի օրինակէ, Ջալալին ասել է. «Ռուսաստանը և Չինաստանը տնտեսական, պաշտպանական, ռազմական և տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկրներ են, իսկ Իրանը մեծ և զարգացող երկիր է, որը մեծ հաջողություններ է գրանցել հատկապես իր պաշտպանական արդյունաբերության ոլորտում»:

Ջալալի հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի նախագահը Մոսկվայում հանդիպեց ՌԴ-ի նախագահին, իսկ Հնդկական ովկիանոսի հյուսիսում Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի մասնակցությամբ անցկացվեց «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության նոր փուլը:

 

Պիտակ