Իրանը և Կատարը ընդգծում են դիվանագիտության և երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը
Իրանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են դիվանագիտության ու երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը։
Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը և Մոհամմադ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին, երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, և ընդգծել այդ խնդիրների լուծման նպատակով դիվանագիտության և երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը:
Նախարարները քննարկել են տարածաշրջանում խնդիրներն ու զարգացումները, երկու երկրների միջև խորհրդակցությունների շարունակությունը և տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու կայունության պահպանման կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև քաղաքական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված մի շարք հարցեր: