Իրանը քննադատել է Եմենում և Պաղեստինում մարդու իրավունքների համակարգված խախտումները
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը քննադատել է Եմենում և Պաղեստինում մարդու իրավունքների համակարգված և լուրջ խախտումները:
Երեքշաբթի օրը կայացած ԱԽ նիստում, Մաջիդ Թախթռավանչին խոսել է զինված հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության մասին: նա նշել է. «Եմենում միջազգային մարդասիրական իրավունքի համակարգված և լուրջ խախտումները հանգեցրել են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների նպատակային սպանությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների համատարած և դիտավորյալ ոչնչացմանը և նավահանգիստների և օդանավակայանների անօրինական շրջափակման խստացմանը: Դա ավելացրել է մարդկանց տառապանքները, նպաստելով մարդու իրավունքների ոտնահարումներին ու այդ իրավունքների պահպանության սկզբունքների ոտնահարմանը»:
Անդրադառնալով օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է. «Իսրայելի օկուպանտ ռեժիմը Պաղեստինի բռնագրավված տարածքներում շարունակում է համակարգված կերպով խախտել մարդու իրավունքները և առաջ տանել իր անմարդկային և ռասիստական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը ներառում է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների կանխամտածված, համակարգված և համատարած սպանություններ, պաղեստինցիների տների, հողերի և ունեցվածքի բռնագրավում, նրանց բռնի տեղահանում և Գազայի հատվածի պաշարում»: