Հունվար 26, 2022 10:55 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ՀՕՊ ստորաբաժանումը առանց վարանելու կչեզոքացնի ցանկացած տեսակի թռչող օբյեկտ, որը կսպառնա երկրին

ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի համակարգողի տեղակյալը հայտարարել է, որ ստորաբաժանումն առանց վարանելու կչեզոքացնի ցանկացած տեսակի թռչող օբյեկտ, որը կսպառնա երկրին:

Բրիգադի գեներալ Աբոլֆազլ Սեփեհրի Ռադն ասել է.«ՀՕՊ ուժերը, ռադարային համակարգերի, տվյալների հավաքագրման, էլեկտրոնային պատերազմի համակարգերի, լազերային և էլեկտրակիբեր համակարգերի միջոցով պաշտպանում են երկրի  ամբողջ օդային տարածքը»։

Նա հավելել է. «ՀՕՊ-ի ուժերի զարգացումը և պաշտպանական գիտությունների հետագա առաջընթացը միջազգային ասպարեզում պայծառ ու հեղինակավոր ապագա  են ոխստանում այս ստորաբաժանմանը»։

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի տեղակալ, բրիգադի գեներալ  Ալիռեզա Էլհամին  ասել է.«Իրանի երկնքի անվտանգությունը պայմանավորված է հակաօդային պաշտպանության անձնակազմի խելամիտ ու ճշգրիտ աշխատանքով»։

ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի մասնագետները զգալի առաջընթաց են գրանցել տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կառուցման գործում։