Իրանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ընդգծել են պաշտպանական ևւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը
Իրանի և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարները Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմեդ Ռեզա Աշթիանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային կարևոր հարցեր։
Բրիգադային գեներալ Աշթիանին ընդգծելով պաշտպանության և անվտանգության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդումն անհրաժեծտությունը ասել է. «Նկատի առնելով երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրությունները անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգացնել տարբեր ոլորտներում»:
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարն կարևորելով Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև պաշտպանական և անվտանգային համատեղ համագործակցության զարգացամ և խորացման անհրաժեծտությունն ասաց.«Երկու երկրները իրենց աշխարհաքաղաքական առանձնահատուկ դիրքի շնորհիվ մեծ կարողություններ և հնարավորություններ ունեն ընդլայնելու համապարփակ հարաբերությունները»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է.«ԻԻՀ զինված ուժերի ռազմական հզորությունն ու հնարավորությունները հպարտության տեղիք են տալիս»:
Հասանովը ուրախություն հայտնելով Իրանի պաշտպանական արդյունաբերության առաջընթացի կապակցությամբ ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեծտությունը և բրիգադային գեներալ Աշթիանիին հրավիրեց այցելել Բաքու։