Գեղեցիկ Իրանը - Համեդանի Քաբաբյան թաղամասի պատմական բաղնիքը
Հունվար 26, 2022 15:43 Asia/Tehran
Իրանի Համեդան քաղաքի Քաբաբյան թաղամասում գտնվող բաղնիքը կառուցվել է Ղաջարյան դինաստիայի օրոք: Շենքի ներքին հարդարանքի համար օգտագործվել են աղյուս, կիր, ավանդական սալիկներ և այլն: Շենքի մոտ 90 տոկոսը վերանորոգվել է։ Ղաջարյան դինաստիայի օրոք կառուցված այս բաղնիքը գրանցվել է Իրանի ազգային ժառանգության ցուցակում:
Համեդանի կարևորագույն հին թաղամասերից համարվող Քաբաբյան թաղամասի բաղնիքը քառամյա ջանքերից հետո վերանորոգվել և դարձել է շքեղ շենք, որը շուտով կդառնա ավանդական ռեստորան և կհյուրընկալի զբոսաշրջիկներին։















