Հունվար 26, 2022 17:02 Asia/Tehran
  • Հայաստանում կանցկացվեն Իրանի վավերագրական կինոյի օրեր

Երևանում Իրանի դեսպանության մշակութային կցորդի համագործակցությամբ, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի՝ «Այգաբացի տասնօրյակի» կապակցությամբ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կանցկացվեն Իրանի վավերագրական կինոյի օրեր։

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթային հարցերով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային Երևանի Փարաջանովի տուն-թանգարանում հանդիպել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են  կինոյի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման հարցը։

Խաչատուրյանն ասել է, որ իրանական կինոն այսօր աշխարհի ամենակարևոր կինոդպրոցներից մեկն է, որը թե՛ բովանդակության,  թե՛ տեխնիկական առումով գտնվում է շատ բարձր մակարդակի վրա և ամբողջ աշխարհում ունի մեծ թվով երկրպագուներ: