Հունվար 26, 2022 18:11 Asia/Tehran
  • Ռայիսի. Թեհրան-Բաքու հարաբերությունները հիմնված են երկու երկրների ժողովուրդների  կրոնական  ընդհանուր սկզբունքների վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ԱՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Թեհրանի և Բաքվի հարաբերությունները հիմնված են երկեւ ժողովուրդների կրոնական ընդհանուր սկզբունքների և համոզմունքների վրա»։

Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Թեհրան-Բաքու հարաբերությունները  պարզապես երկկողմանի  սովորական հարաբերություններ չեն»:

Անդրադառնալով Թուրքմենստանում ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպմանը՝ Ռայիսին ասել է.«Իրանի քաղաքականությունը լայնածավալ համագործակցությունն է իր հարևան երկրների, հատկապես Ադրբեջանի  հետ և այս հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի շեշտադրումների համաձայն տնտեսական և առևտրային, այդ թվում՝ տարանցիկ փոպգործակցության  զարգացման գործընթացը արագանում են»:

Ռայիսին ընդգծել է, որ Իրանի հզորությունն ուղղված է տարածաշրջանում անվտանգություն հաստատմանը,  հավելելով.«Թաքֆիրական խմբերի և ԻԼԻՊ-ի ուժերի ներկայությունը ոչ մի տեղ օգտակար չի եղել տարածաշրջանի ժողովուրդների համար, և այդ խմբավորումները ստեղծվել են ամերիկացիների և սիոնիստների կողմից, և ամենուր, որտեղ նրանք  ներկա են  եղել, իրականացրել են եղել հանցավոր գործողություններ»:

ԻԻՀ նախագահն նշել է.«Սիոնիստական ​​ռեժիմը մարդկության թշնամին է և ոչ մի կերպ չի կարող լինել մուսուլման ժողովուրդների բարեկամը: Սիոնիստների կողմից  Պաեղստինից օկուպացիան և պաղեստիօնցիների ու տարածաշրջանի նկատմամբ  ագրեսիան վկայում են այդ մասին»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իրանցի գործընկերոջ հետ  իր հանդիպումն ու բանակցությունները համարել է շատ օգտակար և արդյունավետ ապագա համագործակցության համար։