Հունվար 26, 2022 18:18 Asia/Tehran
  • Եվրոպական երկրները դարձել են ահաբեկիչների հանգստավայրը. Իրանի դատախազության ներկայացուցիչ

Իրանում դատախազության ներկայացուցիչը «Հարաքաթ ալ-Նեզալ» ահաբեկչական խմբավորման առաջնորդի դատավարության երկրորդ նիստում հայտարարել է.«Եվրոպական երկրները դարձել են ահաբեկիչների հանգստավայրը»:

Այսօր Իսլամական հեղափոխութայն դատարանի 26-րդ մասնաճյուղում կայացել է «Հարաքաթ ալ-Նեզալ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հաբիբ Ֆարաջոլլահ Չաաբի  դատավարության երկրորդ նիստը:

Դատարանում Դատախազի ներկայացուցիչ Վազիրին ասել է.«Հաբիբ Ֆարաջոլլահ Չաաբը (Հաբիբ Օսայվադը) փախնելով Իրանից և բնակություն հաստատելով Եվրոպայում, վերականգնել է իր ահաբեկչական խմբավորումը, Իրանում ռազմական նոր մասնաճյուղ է ստեղծել ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով և ռազմական նոր խմբի միջոցով ռումբ է պայթեցրել»:

Դատախազի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հարաքաթ ալ-Նեզալի շարժմանն ուղղված Սաուդյան Արաբիայի ֆինանսական օգնությանը:

Ֆարաջոլլահ Չաաբը եղել է 2018 թվականին Ահվազում տեղի ունեցած  ահաբեկչական հարձակման գլխավոր հեղինակը։

Այս ահաբեկչական խմբավորումը պահանջում է  Խուզեստանի անջատումն ու անկախությունը Իրանից: Ահաբեկչական «Ալ-Ահվազիա» խմբավորման անդամների մեծ մասն ապրում է Նիդեռլանդներում, Դանիայում և Շվեդիայում: