Հունվար 27, 2022 10:58 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Երկակի ստանդարտները մարդու իրավունքների ամենամեծ սպառնալիքն են

Արձագանքելով Կանադայում 93 այլ բնիկ երեխաների գերեզմանների հայտնաբերմանն Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը կեղծավորությունը, քաղաքականացումը և երկակի ստանդարտները անվանել է մարդու իրավունքների ամենամեծ սպառնալիքը:

ԻԻՀ դատական ​​իշխանության Մարդու իրավունքների շտաբի քարտուղար և միջազգային հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, Կանադայի նախկին գիշերօթիկ դպրոցի մոտ 93 բնիկ երեխաների գերեզմանների հայտնաբերման մասին լուրերից հետո իր թվիթերյան էջում գրել է.«Այն հողի տակ, որի վրա մենք քայլում ենք, իրենց հավիտենական հանգիստն են գտել մարդիկ, ովքեր զոհաբերել են իրենց թանկագին կյանքը Արևմուտքի կողմից ֆինանսավորվող պարտադրված պատերազմի ժամանակ, բայց Կանադայում, երբ հողը փորում ես, անմեղ բնիկ երեխաների մնացորդներն են հայտնաբերվում»:

Նա հավելել է.«Մարդու իրավունքների ամենամեծ սպառնալիքը սկիզբ է առնում կեղծավորությունից, քաղաքականացումից և երկակի ստանդարտներից>:

Մարդու իրավունքների այս անցյալով Կանադան հանդիսանում է մարդու իրավունքների պահանջատերերից մեկը և մարդու իրավունքների ոտնահարման ոլորտում այլ երկրների քննադատը: