Հունվար 27, 2022 11:55 Asia/Tehran
  • Իրանի արտաքին առևտուրը գերազանցել է 80 միլիարդ դոլարը

Իրանի արտաքին առևտուրը վերջին տասը ամսում հասել է 133 մլն տոննայի և կազմել 80 մլրդ 236 մլն դոլար։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 10 ամիսներին Իրան է ներկրվել 41 մլրդ 473 մլն դոլարի 33 մլն տոննա ապրանք, որը քաշային առումով աճել է 17%-ով, իսկ արժեքով՝ 34%-ով։

Վերջին տասը ամսում Իրանից արտահանվել է 38 մլրդ 763 մլն դոլարի 100 մլն տոննա ապրանք, որը քաշային առումով աճել է 7 տոկոսով, արժեքով՝ 38 տոկոսով։

Նշված ժամանակահատվածում արտահանման հիմնական ուղղությունները եղել են համապատասխանաբար Չինաստանը, Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Աֆղանստանը։