Հունվար 28, 2022 08:41 Asia/Tehran

Կատարի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը շեշտել է.«Հարաբերությունների խորացումը և հարաբերությունների խորացումը կարող է նպաստել անվտանգության հաստատմանը հարևաններրի հետ»:

Հինգշաբթի օրը, Կատարի արտգործնախարար Մոհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին, ընդգծելով անվտանգության ապահովման բազմակողմ մեխանիզմների կարևորությունը, հատկապես էներգետիկայի ոլորտում, հավելել է. «Արտադրող երկրների էներգետիկ քաղաքականության համակարգումը և սիներգիան պետք է պահպանվի և ամրապնդվի»:

Ռաիսին նշել է, որ նոր շրջանում Իրանի  արտաքին քաղաքականության առաջնահերթությունը  տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերությունների ու համագործակցության զարգացումն ու խորացումն է: Նա հավելել է. «Թեհրանը  ողջունում է խաղաղության հաստատմանն, ազգերի անվտանգությանն ու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցությունը»:

Իրանի նախագահը նշել է, որ օտարերկրացիների ներկայությունը Արևմտյան Ասիայում մեծացնում է անապահովությունն ու մտահոգությունները:

Նրա խոսքով. «Օտարերկրացիները չեն հարգում տարածաշրջանի ազգերի ու կառավարությունների ինքնությունը և կարծում են, որ իրենք աշխարհի աստվածներն են: Մինչդեռ պետք է  հեռու  մնալ ամբարտավանության ոգուց և ճանաչել ազգերի ինքնությունն ու մշակույթը»։

Կատարի ԱԳ նախարարն  ԻԻՀ նախագահին փոխանցել է Գազ արտահանող երկրների գագաթնաժողովին մասնակցելու այդ երկրի էմիրի հրավերը և նշել. «Կատարը կիսում է  Իրանի դիրքորոշումը, որ տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը բացասական հետևանքներ է ունենում: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է գնան խաղաղության և առաջընթացի ճանապարհով՝ հենվելով տարածաշրջանային համագործակցության վրա»։