Հունվար 28, 2022 18:27 Asia/Tehran
  • Իրանի արտաքին առևտուրը գերազանցել է 80 միլիարդ դոլարը

Իրանի արտաքին առևտուրը վերջին տասը ամսում հասել է 133 մլն տոննայի և 80 մլրդ 236 մլն դոլարի։

Վերջին տասը ամսում Իրան է ներկրվել 41 մլրդ 473 մլն դոլար արժողությամբ 33 մլն տոննա ապրանք, որը կշռային առումով աճել է 17%-ով, իսկ արժեքով՝ 34%-ով։

Այս ընթացքում արտահանվել է 38 մլրդ 763 մլն դոլար արժողությամբ 100 մլն տոննա ապրանք, որը կշռային առումով աճել է 7%-ով, արժեքային առումով՝ 38%-ով։

Վերջին տասը ամիսների ընթացքում արտահանման հիմնական ուղղությունները եղել են համապատասխանաբար Չինաստանը, Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Աֆղանստանը։

Այս ժամանակահատվածում Իրան ապրանքների ներկրման հիմնական երկրներն են եղել Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Թուրքիան, Գերմանիան և Շվեյցարիան։