Իրանը դատապարտել է Բաղդադի օդանավակայանի վրա իրականացված հարձակումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Բաղդադի օդանավակայանի վրա իրականացված հարձակումը, այն որակելով Իրաքի ապակայունացմանն ուղղված քայլ:
Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Նման գործողությունները անապահովություն են առաջացնում Իրաքում, ճանապարհ հարթելով խռովարարների համար և խոչընդոտելով Իրաքի քաղաքացիներին պետական ծառայությունների մատուցմանը»:
Նա հավելել է. «Իրանի մշտապես աջակցել է Իրաքում անվտանգության հաստատմանը և պահպանմանը, այս երկրի զարգացմանն ու առաջընթացին, համապարփակ անվտանգության հաստատմանը: Իրանը նաև աջակցում է կայունացման ուղղությամբ Իրաքի կառավարության գործողություններին»:
Ուրբաթ առավոտյան հրթիռակոծվել է Բաղդադի օդանավակայանի ռազմական հատվածը, որտեղ տեղակայված է Վիկտորիա ամերիկյան բազան:
Չնայած ամերիկյան Siram հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացմանը, տեղեկություններ կան, որ արձակված 107 մմ 10 հրթիռներից 6-ը հարվածել են բազային։