Գեղեցիկ Իրանը՝ Սարիվանի Զարիվար լիճը ձմռանը
Հունվար 29, 2022 10:38 Asia/Tehran
Զարիվար կամ Զարիբար լիճն Իրանի ամնենամեծ քաղցրահամ լճերից է: Այն համարվում է Իրանի Քուրդիստան նահանգի ամենագեղեցիկ զբոսաշրջային վայրերից մեկը:
Զարիվարը շրջապատված է ծառերով և արոտավայրերով հարուստ գեղեցիկ լեռներով, որոնք յուրահատուկ տեսք են հաղորդում լճին: Իսկ ձմռանը այստեղ բնությունն ավելի գեղեցիկ է դառնում:
Զարիվարի ջուրը գոյանում է լրի հատակում գտնվող եռացող աղբյուրներից, անձրևաջրից ու ձնհալից:
Այս տարի ձյան առատ տեղումների պատճառով կանխատեսվում է, որ լճի ջրի մակարդակը կբարձրանա:
Զարիվար լիճն Իրանի վայրի բնության արգելավայրերից է և գրանցվել է երկրի բնական ժառանգության ցանկում։




