Հունվար 29, 2022 16:50 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատար. Ծովային կայուն անվտանգությունն ապահովվում է ջրերում շարունակական ներկայության  շնորհիվ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Ծովային կայուն անվտանգությունն ապահովվում է ջրերում շարունակական ներկայության շնորհիվ»:

Այսօր Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում Արևելյան Ատրպատական նահանգի Սրբազան պաշտպանության գիտության ու կրթության դասախոսների համաժողովում ունեցած ելույթում, կարևորելով ծովում նպատակաուղղված ներկայությունը՝  ծովային կայուն անվտանգությանը նպաստելու համար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի շարունակական, արդյունավետ և զսպող ներկայությունն աշխարհի ջրերում շատ կարևոր է»։

Նշելով, որ ԻԻՀ մեծարգո առաջնորդը ծովուժը բնութագրել է որպես ծովերում  փայլող գոհար, ծովակալ Իրանին հավելել է.«Ռազմավարական ծովուժը թե՛ գիտական ու ռազմատեխնիկական առումով և թե՛ տարածաշրջանում իշխող քաղաքականություններն ու առկա որոշ սպառնալիքները հաշվի առնելով, ունի քաղաքական ու ռազմական առանձնահատուկ դիրք»: