Մայիս 08, 2022 18:43 Asia/Tehran
  • Քոլիվանդ. Իրանի պատժամիջոցները մեծ խոչընդոտ են հանդիսանում Կարմիր մահիկի մարդասիրական գործունեության համար

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները համարել է հիմնական խոչընդոտ Կարմիր մահիկի մարդասիրական գործունեության համար։

Փիր Հոսեյն Քոլիվանդն  Իրանի Կարմիր մահիկի ընկերության հիմնադրման 100-ամյակին նվիրված  միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Ազգային համայնքների համագործակցությունն ու միասնությունն  աշխարհում կարիքավորների և  տուժածների խնդիրների հաղթահարման ուղին է»:

Նրա խոսքով՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը  համոզված է, որ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների, ինչպես նաև մարդասիրական կազմակերպությունների  ու հաստատությունների միջև համերաշխությունն ու համագործակցությունը կարող է արդյունավետ դեր խաղալ ամբողջ աշխարհում մարդկային արժանապատվությունը հարգելու և խթանելու գործում:

Պիտակ