Մայիս 11, 2022 19:03 Asia/Tehran

Իրանի ամենահիասքանչ հովիտներից մեկը Ռեղզի նեղուցն է, որին անվանում են Իրանի նեղուցների հարս:

Գեղեցիկ հովիտ՝ գեղեցիկ բնությամբ, որը գտնվում է Հարավային Զագրոս լեռների սրտում: Այստեղ ջուրն ու ժայռը հազարավոր տարիների ընթացքում ստեղծել են բնական ճարտարապետական  գեղեցիկ  տեսարաններ:

Ռեղզի նեղուցը կամ հովիտը գտնվում է Իրանի հարավային  Ֆարս նահանգի հարավ-արևելքում և հանդիսանում է երկրի զբոսաշրջային  տեսարժան վայրերից մեկը:

Հովիտը հյուսիսից հարավ, Ռեղզի ակունքից մինչև հարավային հովիտը, մոտավորապես 4 կմ երկարություն ունի: Այստեղ կա 64 ջրվեժ և 100 բնական ավազան, որոնցից հարավային հովտի միայն 14 ջրվեժները հասանելի են հանրությանը, իսկ մնացած ջրվեժները ճանապարհի բարդության պատճառով  հասանելի են միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներին:  Ջրվեժներից մի քանիսն անվանակոչվել են տեղացի  լեռնագնացների խմբերի կողմից։ Այս հովտի ամենաբարձր ջրվեժը Ազարախշի ջրվեժն է՝ 65 մետր բարձրությամբ։

 

Պիտակ