Մայիս 14, 2022 18:38 Asia/Tehran
  • ԻԻՀ և Ադրբեջանի  արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, առևտրային, հյուպատոսական և խորհրդարանական ոլորտներում երկկողմ հարաբերությունների և երկու երկրների Համատեղ տնտեսական հանձնաժողովի պայմանավորվածությունների կատարման շուրջ։

Շաբաթ օրն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում,  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ շուտով կմեկնի Թեհրան՝  քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը»:

Անցած դեկտեմբերին Բաքու կատարած մեկօրյա այցի ժամանակ Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել՝ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցը։