Մայիս 16, 2022 09:13 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կմեկնի Տաջիկստան

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը, Տաջիկստանի պաշտպանության նախարարի պաշտոնական հրավերով, գլխավորելով զինվորական բարձրաստիճան պատվիրակություն, մեկնելու է այդ երկիր:

Մոհամմադ Բաղերիի այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ քաղաքական և պաշտպանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շուրջ բանակցություններ, ինչպես նաև այցելությունը Տաջիկստանի զինված ուժերի ռազմական կենտրոններ և պաշտպանական նախագծերը   :

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաղերիի այցը տեղի է ունենում Իրանի և Տաջիկստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության առաջին համատեղ հանձնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման  նպատակով: