Մայիս 16, 2022 11:46 Asia/Tehran
  • Իրանի դեսպան. Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը երկու երկրների հարաբերությունների մաս է կազմում

Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Թեհրան-Մոսկվա հարաբերությունների մի մասն է»։

«Թեհրան-Մոսկվա հարաբերություններն ընդգրկում են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտները»,- «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նա հավելել է. «Ռազմական ու պաշտպանական համագործակցությունը, որը երկու երկրների հարաբերությունների մաս է կազմում, չի սահմանափակվում  միայն տեխպնիկայի գնմամբ»:

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանում Թեհրանի դեսպանը զրուցել է «Նովոստի» լրատվական գործակալության հետ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և Իրան-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարի Թեհրան կատարելիք այցի նախօրեին։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների նոր դարաշրջանին՝ Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Ռուսաստան կատարած այցից հետո՝ երկու կողմերի համար էլ աշխատանքային հնարավորություններ է ստեղծվել»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ