Մայիս 16, 2022 12:01 Asia/Tehran
  •  Իրանի Իսլամական խորհրդարանի փոխնախագահն այսօր կմեկնի  Նախիջեւան և Բաքու

Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահը կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի երրորդ տարեկան նստաշրջանին:

Իսլամական խորհրդարանի փոխնախագահ, Իրան-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալի Նիքզադը կայցելի Բաքու և այցի ընթացքում, բացի ԱՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումից, կհանդիպի նաև Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահ Վասեֆ Թալիբովի հետ։

Ադրբեջանում Նիքզադի երկօրյա այցի ծրագրերից են՝ ելույթը Տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՏՀԿ) երրորդ տարեկան հանդիպմանը և երկկողմ հանդիպումներ խորհրդարանական պատվիրակությունների մի խումբ  ղեկավարների հետ:

Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահն այսօր նախ կարճատև այցով կմեկնի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ կհանդիպի Գերագույն ժողովի նախագահի հետ։

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովն անցկացվում է տարածաշրջանային ինտեգրման նպատակով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio