Մայիս 16, 2022 13:01 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Դուշանբե

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, բարձրաստիճան զինվորական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Տաջիկստան՝ համատեղ պաշտպանական և ռազմական համագործակցությունը խթանելու և ընդլայնելու նպատակով։

Դուշանբեում  գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիին դիմավորել են Տաջիկստանի ԶՈՒ ԳՇ պետ  գեներալ-մայոր Իմամ Ալի Սաբերզադեն, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, և մի խումբ զինվորականներ։

Այցի ընթացքում գեներալ Բաղերին կհանդիպի Տաջիկստանի նախագահի հետ, կայցելի Տաջիկստանի զինված ուժերի ռազմական և գիտական ​​կենտրոններ։

Գեներալ Բաղերին նշել է, որ այցի հիմնական նպատակն է  երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը և նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը գտնվում են աշխարհաքաղաքական տարածաշրջանում, և երկու երկրների իրադարձություններն ազդում են միմյանց վրա»։

Անդրադառնալով հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության քաղաքականությանը՝ գեներալ Բաղերին հավելել է. «Երկու երկրների անվտանգության ու խաղաղության բարելավման նպատակով՝ մենք երկկողմ հանդիպումներ կունենանք ռազմական և քաղաքական պաշտոնյաների հետ»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio