Մայիս 16, 2022 13:06 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Միացյալ Նահանգները պետք է քաղաքական որոշում կայացնի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ՀԳՀԾ-ի համակարգողի Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի կողմից եղել են կոնկրետ նախաձեռնություններ ու առաջարկություններ՝ հավելելով, որ ամերիկյան կողմը պետք է կայացնի իր քաղաքական որոշումը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսում ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի համակարգող Էնրիկե Մորայի Թեհրան կատարած այցի ընթացքում առաջարկվել են որոշ լուծումներ, որոնց շուրջ համաձայնություն է կայացել:

Խաթիբզադեն Սիոնիստական ​​ռեժիմի քայլերի մասին ասել է, որ երբ դիվանագիտության ոլորտում ներկայացվում է որևէ նախաձեռնություն, Սիոնիստական ​​կեղծ ռեժիմը դիվանագիտության դեմ լուրջ քայլեր է անում, ինչը նորություն չէ: 

Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Խաթիբզադեն ասել է, որ Աֆղանստանի ղեկավար մարմինը հաստակ պատասխանատվություն է կրում երկրի ներսում անվտանգությունն ապահովելու համար, ուստի ահաբեկչական խմբավորումները չպետք է վտանգ ներկայացն են իրենց հարևանների համար։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio