Մայիս 16, 2022 16:50 Asia/Tehran

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն ընդգծել են տարանցիկ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանսոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանն ու Հայաստանը գտնվում են մի տարածաշրջանում, որտեղ երկու երկրների միջև ճանապարհային երթևեկության համար լուրջ համագործակցություն ապահովելու դեպքում կլինի արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքը»:

Ղասեմին հավելել է, որ թեև Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ երթևեկությունն այս պահին բարձր չէ, սակայն երկու երկրների միջև նոր երթուղու կառուցումը  նոր քայլ կլինի ճանապարհային տրանզիտի բարձր ցուցանիշների հասնելու համար։

Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարն ընդգծել է, որ իրանական ընկերությունները աշխատում են երկու երկրների ճանապարհների ստանդարտացման ուղղությամբ:

Գոհունակություն հայտնելով Իրանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ Գնել Սանսոյանն ասաց, որ «Հյուսիս-հարավ միջանցքի» փոխըմբռնման հուշագրի ստորագրումն առանձնահատուկ նշանակություն ունի, և մենք շատ ուրախ ենք, որ Իրանը և Հայաստանը ստորագրել են այս համաձայնագիրը։

Սանսոյանն ասելով, որ աշխարհագրական և տարածաշրջանային առումով Իրանը և Հայաստանը կարող են շրջադարձային լինել միջազգային տարանցման համար՝ հավելել է, որ երկու երկրները կարող են կապվել Հայաստան Պարսից ծոցով և Օմանի ծովով, Իրան, այնուհետև Սև ծովով դեպի եվրոպական երկրներ։

Ներողություն խնդրելով իրանցի բեռնատարների համար առաջացած խնդիրների կապակցույամբ՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պտույտներով ճանապարհների փոխարեն այլընտրանքային ուղիներ է փնտրում իրանցի վարորդների համար։