Թեհրանում Վրաստանի դեսպանություն. Իրան-Վրաստան համագործակցության ընդլայնումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը
Գնահատելով Իրանի պաշտոնական դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ, Թեհրանում Վրաստանի դեսպանատունը կարևորել է երկու երկրների համագործակցության խորացումը և ընդլայնումը:
Իրանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեձ, դեսպանատունը նշել է. «Իրանն առաջիններից էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ճանաչեց Վրաստանի անկախությունը»:
Հայտարարության մեջ ասված է. «Վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների միջև ստորագրել են բազմաթիվ համաձայնագրեր և պայմանագրեր՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային և կրթական բոլոր ոլորտների վերաբերյալ»:
Իրանում Վրաստանի դեսպանությունն ընդգծել է. «Միջազգային քաղաքական իրավիճակի փոփոխության համատեքստում երկու երկրների միջև կառուցողական համագործակցության խորացումն ու ընդլայնումը մեծ նշանակություն ունի և կարող է ամրապնդել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»։