ՄԱԿ-ում Իրանի դեսպանը քննադատել է միջազգային հանրությանը՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ պասիվություն դրսևորելու համար
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու ներկայացուցիչը, քննադատելով միջազգային հանրությանն ընդգծել է. «Պասիվ մի եղեք սիոնիստների հանցագործությունների նկատմամբ»։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և ներկայացուցիչ Զահրա Էրշադին ասել է.«Պաղեստինցի հանրահայտ լրագրող Շիրին Աբու Աղելեն օկուպացված Պաղեստինում դաժանաբար սպանվել է զավթիչ ուժերի կողմից: Սիոնիստները ձգտում էին այդպիսով լռեցնել Պաղեստինի ժողովրդի խիզախության ձայնը և վերացնել ագրեսիայի ու օկուպացիայի դեմ տոկունության և կայունության ազգային խորհրդանիշը, սակայն դա նրանց չի հաջողվի»:
Էրշադին նաև քննադատել է միջազգային հանրության պասիվությունն Իսրայելի շարունակվող պատերազմական հանցագործությունների և ահաբեկչության նկատմամբ, ասելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում ՄԱԿ-ին, հատկապես Անվտանգության խորհրդին, շտապ քայլեր ձեռնարկել Իսրայելի ագրեսիային և անպատժելիությանը վերջ տալու համար և այդպիսով աջակցել Պաղեստինի ժողովրդին և այս ռեժիմին պատասխանատվության ենթարկել տասնամյակների ընթացքում իր գործած միջազգային հանցագործությունների համար»: