Մայիս 17, 2022 12:51 Asia/Tehran
  • Կատարում Իրանի դեսպան. Ամիր Աբդոլլահյանի այցն ԱՄԷ վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության ճիշտ ընտրության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով Աբու Դաբի էր այցելել իր ցավակցությունը հայտնելու ԱՄԷ-ի հանգուցյալ նախագահի մահվան կապակցությամբ, հանդիպել է ԱՄԷ նոր նախագահ Մոհամմադ բին Զայեդի հետ և քննարկել ընդհանուր հարցեր:

Ամիր Աբդոլլահյանի և ԱՄԷ-ի նորընտիր նախագահի զրույցի առանցքում են եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ԱՄԷ-ում բնակվող իրանցիների խնդրի լուծումը և նրանց գործերի դյուրացումը:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Կատարում Իրանի դեսպան Համիդ Ռեզա Դեհղանին իր թվիթերյան  էջում անդրադարձել է վերջերս ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանի ԱՄԷ կատարած այցին՝ ԱՄԷ հանգուցյալ նախագահի մահվան առիթով ցավակցություն հայտնելու և ԱՄԷ նոր նախագահի հետ հանդիպման կապակցությամբ: Նա նշել է, որ  այցն ու հանդիպումը վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության ճիշտ ընտրության մասին, և սա առաջին դեպքը չէ, որ Իրանը կանգնած է իր հարևանների կողքին։