Մայիս 18, 2022 11:57 Asia/Tehran

Իրանական օրացույցում մայիսի 18-ըն իրանցի մեծ պոետ, գիտնական և գրականագետ Օմար Խայամի հիշատակի օրն է։

Ջալալի օրացույցը, որը տարեթվերի ու ժամանակահատվածների ամենաստույգ համակարգն է, ստեղծել է Օմար Խայամը:

Նա նաև հեղինակել է տասներկու աշխատություն՝ գիտության և փիլիսոփայության ոլորտներում:

Օմար Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր ռուբայիներով:  Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ։

Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։

Խայամը հայտնի է ոչ միայն արևելքում ու պարսկախոս ժողովուրդների շրջանում, այլ ամբողջ աշխարհում:

Պիտակ