Մայիս 18, 2022 15:46 Asia/Tehran
  • Սաադ Աբադ պալատում կներկայացվեն հայկական տարազներ

Թանգարանների միջազգայի օրվա առիթով՝ Սաադ Աբադ պալատում հայկական տարազների ցուցադրություն կկայանա:

Մշակութային ժառանգության շաբաթվայ և  Թանգարանների միջազգային օրվա առիթով Սաադ Աբադ պալատում տեղի են ունենալու մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ մայիսի 19-ին, Թագավորական հագուստների թանգարանում ներկայացվելու են հայկական տարազներ  և  հագուստներ:

Թանգարանում ցուցադրության են հանվելու հայկական տարազներ և հագուստներ, մասնավորապես՝ թվով 20 հագուստների ամբողջական հավաքածու Սպահանի, Չհարմահալ և Բախթիարիի, Թավրիզի  և Ջուլֆայի շրջաններից, ավելի քան 60 տարի առաջվա վերականգված տարազներ, և 5 այլ հավաքածուներ, ինչպես նաև՝ ասեղնագործական արվեստի նմուշներ: Թանգարանային ցուցադրությանը ներկայանալու են նաև վաստակավոր ասեղնագործության վարպետներ:

Ցուցադրութունը տեղի է ունենալու Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի և Թագավորական հագուստի թանգարանի համատեղ ջանքերով, և մեկնարկելու է մայիսի 19-ին՝ շարունակվելու է մինչև մայիսի 26-ը:

Թանգարանը բաց կլինի բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, ժամը 9:00-ից 18:00-ը:

 

Պիտակ