Մայիս 18, 2022 19:17 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտվածության համատեղ մոնիթորինգը վերսկսվելու է

Արաս ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը հայտարարել է.«Իրանի և Հայաստանի համատեղ վերահսկման աշխատանքային խումբը վերսկսելու է Արաքս գետի աղտոտվածության մոնիթորինգը»:

Մոհսեն Նարիմանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է.«Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Արաս և Մեղրի ազատ գոտիների միջև»:

Նա հավելել է.«Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում երկու երկրների ներկայացուցիչների կողմից  փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, ընդգծվել է Արաքս  գետի մոնիթորինգի վերսկսման անհրաժեշտությունը, գետի աղտոտվածությունն ուսումնասիրելու համար, որը համարվում է էներգետիկայի, ջրի և շրջակա միջավայրի ոլորտներում փոխըմբռնման հուշագրի 3-րդ կետի Ա մասով համաձայնեցված կարևորագույն թեմաներից մեկը»: 

Նշելով, որ երկու կողմերը պայմանավորվել են աղտոտվածության մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում Արաքս սահմանային գետի աղտոտման վայրում տեղադրել տեսանկարահանող տեխնիկա՝ մոնիթորինգի նպատակով, Մոհսեն Նարիմանն հավելել է.«Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ​​ուղիներով շարունակաբար միմյանց ուղարկել տեսագրվող նյութերը»։

Մեղրի ազատ տնտեսական գոտին գտնվում  է Հայաստանում: