Մեկնարկել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» գագաթնաժողովը
Իրանի մասնակցությամբ Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» 13-րդ ամենամյա գագաթնաժողովը:
Ռուսաստանի Կազան քաղաքում 55 իսլամական երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքական, տնտեսական և մշակութային պատվիրակությունների մասնակցությամբ սկսվել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» 13-րդ ամենամյա գագաթնաժողովը և «հալալ» արտադրանքի ցուցահանդեսը։
Իրանի քաղաքական, խորհրդարանական ու մշակութային պատվիրակությունը ներկայացնում են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին և Իսլամական խորհրդարանի չորս պատգամավորներ:
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային բանկին պատկանող Mir Business բանկը։
Այցելելով ցուցահանդեսի տարբեր բաժիններ և իրանական տաղավարներ՝ Քազեմ Ջալալին հանդիպել է Թաթարստանի վարչապետ Ալեքսեյ Պեսուշինի հետ և քննարկել տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման ուղիները։