Թեհրանում ընթանում է չորրորդ միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսը
Մայիս 20, 2022 07:58 Asia/Tehran
Թեհրանի «Շահրե աֆթաբ» ցուցահանդեսային վայրում շարունակվում է չորրորդ միջազգային ավտոմոբոլիային ցուցահանդեսը:
Իրանցի ավտոարտադրողները, արտասահմանյան ընկերությունների կողքին, ներկայացրել են իրենց նոր արտադրանքը:
Ցուցահանդեսին ներկա է 50 ընկերություն:
Հինգշաբթի օրը ցուցահանդես է այցելել Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի ներկայացուցիչ Մոստաֆա Միրսալիմը։
Iran Press News գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, Միրսալիմն ասել է. «Ավտոարտադրողները պարտավորվել են իրանական մեքենաները հասցնել միջազգային չափանիշների՝ բարելավելով իրենց արտադրանքի որակը»: