Մայիս 20, 2022 13:17 Asia/Tehran
  • Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծում է Իրանի և Ադրբեջանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելը

Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է Իրանի եւ Ադրբեջանի նախկին պայմանավորվածություններին հետեւելու եւ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և Իրանի ու Ադրբեջանի  միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելում մասին հարցերը:
Շահագրգռվածություն հայտնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման կապակցությամբ, կողմերը շատ տեղին համարեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները և ընդգծեցին հիդրոէներգետիկայի համատեղ զարգացման համար առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը։
Իրանի էներգետիկայի նախարարը և Ադրբեջանի փոխվարչապետն անդրադարձել են նաև Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի համաժամացման նախագծին,  և կոչ արել վերացնել խոչընդոտները և ավելի արագ իրականացնել այս նախագիծը։