Մայիս 21, 2022 08:12 Asia/Tehran
  • Իրանն ունի Վիեննայի բանակցություններում համաձայնության հասնելու կամք

Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրւոյցւոմ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը քննարկել են Վիեննայի բանակցությունների վերջին զարգացումները, միջազգային կարևոր իրադարձությունները և ուՒկրաինական ճգնաժամը:

Հեռախոսազրւոյցւոմ, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Էնրիկե Մորայի Թեհրան կատարած այցին, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Այցի ընթացքում քննարկվել են մի շարք նախաձեռնություններ»:

Նշելով, որ Իրանը լուրջ է տրամադրված Վիեննայում համաձայնության գալու  հարցում, Աբդոլլահյանը հավելել է. «Թեհրանն ունի բանակցություններում համաձայնության հասնելու կամք»:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ դեմ է պատերազմին, այդ թվում  նաև Ուկրաինայում»։

Ջոզեպ Բորելը հեռախոսազրույցում նշել է. «Այժմ մենք երկխոսության նոր ուղու վրա ենք և կենտրոնանում ենք լուծումների վրա: Եվ ես հույս ունեմ, որ կհասնենք լավ արդյունքի»: