Իրանում արտադրվել է սարք, որը նախատեսված է տարբեր տեսակի վերքերի բուժման համար
Մայիս 21, 2022 12:17 Asia/Tehran
Իրանական գիտահենք ընկերության տնօրենը հայտարարել է սառը պլազմայի միջոցով մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դիաբետի հետևանքով առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման համար նախատեսված սարքի արտադրության մասին:
Սառա Ֆաթհոլլահն ԻՌՆԱ--ին տված հարցազրույցում ասել է, որ սարքն արտոնագրվել է 2014 թվականին:
Նշելով, որ պլազմաթերապիան հին գիտություն է և դրա ժամանակ կիրառվում են լաբորատոր ու հետազոտոական սարքավորւմներ, Ֆաթոլլահը հավելել է, որ սառը պլազմայի սարքը մուտք է գործել վաճառքի փուլ:
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական 1401 թվականը անվանել է «արտադրության, գիտելիքի վրա հիմնված և աշխատատեղերի ստեղծման» տարի և նոր աշխատատեղեր ստեղծելու լավագույն միջոցը համարել գիտելիքահենք ընկերությունների զարգացումը։