Մայիս 21, 2022 13:10 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը երկուշաբթի օրը կայցելի Օման

ԻԻՀ հարևանության դիվանագիտության շրջանակում և Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիք ալ-Սայիդի պաշտոնական հրավերով, երկուշաբթի օրն ԻԻՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Մուսկատ՝ երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների ընդլայնման օրակարգով: :

Այցի ընթացքում նախատեսված է պաշտոնական հանդիպում Ալ-Ալամ պալատում,  հանդիպումը Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք Ալ Սայիդի հետ, համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրումը, Օմանում բնակվող իրանցիների,  օմանցի գործարարների և տնտեսական ակտիվիստների հետ հանդիպումը: 

Ռաիսիի այցը Մուսկատ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին այցն է Օման՝ այս երկրի նոր սուլթանի օրոք և հինգերորդ արտասահմանյան այցը 13-րդ կառավարության աշխատանքի 9 ամիսների ընթացքում։