Հայկական տարազների ցուցահանդես` «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում
Մայիս 21, 2022 13:50 Asia/Tehran
Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական ավելի քան 25 պատմական տարազների ցուցահանդեսը, որոնք ներկայացնում են թե՛ պատմական Հայաստանի կանանց, և թե՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները:
Մայիսի 19-ի առավոտյան բացումը կատարվեց ցուցահանդեսի, որը նախաձեռնությունն է «Արտակ Մանուկյան» ազգ. թանգարանի և «Թագավորական զգեստների թանգարանի»:
Ցուցահանդեսն իր աշխատանքը շարունակելու է մինչև մայիսի 26-ը, առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18-ը:






